Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

10 տարի առաջ այս օրը

10 տարի առաջ այս օրը
22.11.2024 | 20:54

Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ջոկատը, հատուկ նշանակության այլ ստորաբաժանումների և 4ՊՇ-ի (Ասկերան) օժանդակությամբ, հատուկ օպերացիայի միջոցով, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց ադրբեջանցիների կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի 3 օդաչուների դին ու մասունքները:

Մինչև այդ, հայկական կողմը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, Կարմիր Խաչի միջազգային առաքելությանը, սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն թույլ չէր տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին, այլ նրա շրջակայքում մշտապես ծառայություն տանող անձնակազմ էր տեղակայել:

Հասկանալով, որ Ադրբեջանը անհիմն երկարացնում է պրոցեսը, ՊԲ-ն (Հր. Մովսես Հակոբյան) հատուկ գործողություն է իրականացնում` նախ շարքից հանելով մոտակայքում գտնվող ադրբեջանցի զինծառայողներին, ապա չեզոք գոտու ականապաշտ հատվածը մաքրելով հասնում խոցված ուղղաթիռի անկման վայր, տեղում հայտնաբերում մեր օդաչուների դին ու մասունքները, իրենց հետ վերցնում ուղղաթիռի որոշ կարևոր դետալներ և վերադառնում սահմանագծի հայկական հատված:

Սա 90-ականների հետպատերազմյան ժամանակահատվածի փայլուն օպերացիաներից մեկն էր, որը ոչ միայն ցույց էր տալիս ՊԲ մարտունակության բարձր մակարդակը, այլ բանակի հիմքում դրված այն սկզբունքը, որ վիրավոր ու զոհված համածառայակցին մարտի դաշտում չեն թողնում:

Ինքս հիշում եմ այդ օրերի տրամադրությունները, որոնք ոչ միայն առկա էին ռազմաքաղաքական վերնախավում, այլ հասարակության լայն շրջանում:

Մի կողմից զորավարժության ժամանակ գրանցված ցավալի կորուստն էր ադրբեջանական սադրանքի հետևանքով, մյուս կողմից զգացումը, որ թշնամին ոչ միայն անպատիժ չմնաց` բուն օպերացիայի և դրան նախորդող օրերին, առաջնագծում մեծ թվով ադրբեջանցիներ ոչնչացվեցին, այլ մեր օդաչուների մարմինն ու մասունքները դուրս բերվեցին ու հանձնվեցին հողին:

Երկար տարիներ, այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը որպես խիզախության և փայլուն օպերացիայի օրինակ այն ներկայացնում էր իր տարբեր ելույթներում ու հանդիպումներում:

Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին, մեծագույն հարգանք բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել Արցախի ու Հայաստանի պաշտպանության համար:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4196

Մեկնաբանություններ

able>

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին
Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Իսկ նավակն արդեն խորտակվում է
Իսկ նավակն արդեն խորտակվում է